Jump to content

Կրասնոյարսկի թատրոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա. Պուշկինի անվան Կրասնոյարսկի դրամատիկական թատրոն

Կրասնոյարսկը Արևելյան Սիբիրի ամենամեծ մշակութային և թատերական կենտրոնն է։

Պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 19-րդ դարի կեսին Կրասնոյարսկում. 1852 թվականի սեպտեմբերին շրջիկ թատերախմբի կողմից ներկայացվել է Լենսկու «Մեկ ժամ բանտում կամ խումհար` ուրիշի տոնակատարությանը» վոդևիլը։

1878 թվականի մայիսին Թատերական հրապարակում կառուցվել է թատրոնի շենքը։

Խվորոստովսկու անվան Կրասնոյարսկի օպերայի և բալետի պետական թատրոն

1897 թվականին Իրինա Ռոզանովայի խումբը ներկայացրել է հանդիսատեսին Ալեքսանդր Դարգոմիժսկուի «Ջրահարսը», Ստանիսլավ Մոնյուշկոյի «Գալկան», Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի», Ալեքսեյ Վերստովսկիի «Ասկոլդովի գերեզմանը», Պյոտր Չայկովսկու «Մազեպան», Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացները», Շառլ Գունոյի «Ֆաուստը», Քամիլ Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլան», Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուրը» և մի քանի այլ օպերաներ[1]։

1898 թվականի հոկտեմբերի 14-ի գիշերը թատրոնն այրվել է. կառուցվել է նոր շենք Վոսկրեսենսկայա փողոցում[2]։

1920 թվականին թատրոնը ստացել է նոր անվանում՝ առաջին խորհրդային թատրոնը, որը միավորել է երեք խմբեր՝ դրամատուրգական, օպերային-օպերետային և նվագախումբ։

1924 թվականի վերջերին Պ. Սլովցովի սիրողական թիմի հիմքի վրա ստեղծվել է «Օպերայի աշխատանքային թատերախումբ» անվանումով օպերային խումբը, որի կազմում կար հարյուր մարդ։

1930 թվականին կատարվել է Կրասնոյարսկի երաժշտական կոմեդիայի թատրոնը բացելու առաջին փորձը։ Գոյատևելով 2 թատերաշրջան` 1932 թվականին թատրոնը փակվել է։

1934 թվականին Կրասնոյարսկ երկրամասի թատրոնը ստեղծելուց հետո 1935 թվականից այն կոչվել է Կրասնոյարսկ երկրամասի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոն։

Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտ

1939 թվականին բացվել է Կրասնոյարսկ երկրամասի տիկնիկային թատրոնը։

Պատերազմի տարիներին Կրասնոյարսկ երկրամասի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի բեմում աշխատում էին Օդեսայի և Դնեպրոպետրովսկի օպերայի և բալետի թատրոնների թատերախմբերը[3]։

Կրասնոյարսկի պետական կրկեսը

1944 թվականին Սիբիրում տարհանված Համամիութենական համերգային-շրջագայության օպերային անսամբլի բազայի վրա նորից միավորվել է Կրասնոյարսկ երկրամասի երաժշտական կոմեդիայի թատրոնը։ 1950 թվականին թատրոնը փակվել է։

1959 թվականին տեղի է ունեցել թատրոնի Կրասնոյարսկ երկրամասի երաժշտական կոմդեիայի արդեն երրորդ թատրոնի պաշտոնական բացումը։

Կրասնոյարսի օպերայի և բալետի թատրոնը բացվել է 1976 թվականի դեկտեմբերի 30-ին ՌԽՖՍՀի նախարարների խորհրդի որոշման հիման վրա, 1977 թվականի հունվարի 17-ին ՌԽՖՍՀի մշակույթի նախարարության հրամանով։ Թատրոնը պաշտոնապես բացվել է 1978 թվականի օգոստոսի 12-ին։

2008 թվականի հունիսին Կրասնոյարսկ երկրամասի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը վերակազմավորվել է Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի։

Անվանում Հասցե Ստեղծման տարեթիվ Հեռախոսահամար Պաշտոնական էջ
1 Դ. Խվորոստովսկու անվան Կրասնոյարսկի օպերայի և բալետի պետական թատրոն Կրասնոյարսկ, Պերենսոնի փողոց 2 1976 +7 (391) 227-86-97 http://krasopera.ru/ -
2 Կրասնոյարսկի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոն Կրասնոյարսկ Խաղաղության պողոտա 71 1873 (391) 227-35-01 (տոմսարկղ),
222-38-25 (ընդունելության սենյակ),
222-38-43 (մամուլի գրասենյակ),
222-38-45 (գրականության ղեկավար,
222-38-35 (հաշվապահություն)
http://new.sibdrama.ru/ Արխիվացված 2010-02-06 Wayback Machine
3 Կրասնոյարսկի երաժշտական թատրոն Կրասնոյարսկ Խաղաղության պողոտա, 129 1959 (391) 221–52-42 (տոմսարկղ),
218-08-89 (ադմինիստրատորներ),
221-27-98 (ընդունելության սենյակ)
http://www.muztk.ru/about/(չաշխատող հղում)
4 Կրասնոյարսկի պատանի հանդիսատեսի թատրոն Կրասնոյարսկ, Ակադեմիկոս Վավիլովի փողոց, 25 1964 (391) 213-10-32,
213-14-65 (տոմսարկղ)
http://www.ktyz.ru/
5 Կրասնոյարսկ երկրամասի տիկնիկային թատրոն[4] Կրասնոյարսկ, Լենինի փողոց, 119 1938 +7 (391) 211-30-00 (տոմսարկղ) http://www.puppet24.com/
6 Կրասնոյարս երկրամասի ֆիլհարմոնիա Կրասնոյարսկ, Խաղաղության պողոտա, 2 "Բ" 1953 (391) 227-49-30,
227-29-36
http://www.krasfil.ru/
7 Կրասնոյարսկի պետական արվեստի ինստիտուտի թատերական ֆակուլտետի կրթական թատրոն Կրասնոյարսկ, Լենինի փողոց 22 1977 (391) 212-41-74 (ընդունարան) http://www.kgamit.ru/
8 Կրասնոյարսկի պետական կրկես Կրասնոյարսկ, «Կրասնոյարսկի ռաբոչի» թերթի պողոտա, 143 "Ա" 1918/1971 (391) 233-14-55,
266-70-40,
236-48-30
http://www.krascirk.ru/ Արխիվացված 2020-03-25 Wayback Machine
9 Դերասանի տուն Կրասնոյարսկ, Բոգրատի փողոց, 26 - 8 (391) 227-73-38
10 Անդրեյ Պաշնինի առանձին թատրոն Կրասնոյարսկ, Լենինի փողոց, 119 2000 8-950-426-52-82,
297-82-26 (տոմսերի պատվեր)
11 «Բալագան» էստրադային մանրապատումների թատրոն Կրասնոյարսկ, Նավաշինություն փողոց, 74 -
8 (391) 251-00-46
http://www.teatr-balagan.narod2.ru
12 Թատրոն «Սպիտակ բեմի հետևում» Կրասնոյարսկ, Պավլովի փողոց 21 2014 http://www.zastenoy.com Արխիվացված 2018-12-31 Wayback Machine

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]